Բաժիններ՝

Նյու Յորքի աճուրդում ավելի քան 50 մլն դոլարով վաճառվել է Բեկոնի նկարը

Նյու Յորքում Christie՚s աճուրդում ամերիկացի նկարիչ Սայ Թվոմբլիի «Լեդան եւ կարապը» նկարը եւ բրիտանացի հռչակավոր էքսպրեսիոնիստ Ֆրենսիս Բեկոնի «Ջորջ Դայերի երեք էտյուդները» գործը վաճառվել են յուրաքանչյուրն ավելի քան 50 միլիոն դոլարով, ինչի մասին հայտնել է France­Presse գործակալությունը։

Թվոմբլիի գործը, որը նկարված է յուղաներկով, գրաֆիտային մատիտով եւ մոմային կավիճներով, հայտնի նկարիչն ստեղծել է այն բանից հետո, երբ Նյու Յորքից տեղափոխվել է Հռոմ: Դրա համար անհայտ գնորդը տվել է 52,8 միլիոն դոլար:

Բրիտանացի էքսպրեսիոնիստի՝1963 թվականի աշխատանքն աճուրդով վաճառվել է 51,78 միլիոն դոլարով: Հռչակավոր տրիպտիխի տերը մի ժամանակ եղել է անգլիացի գրող Ռոալդ Դալը: Նկարը ցուցադրվել է Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ­-ի թանգարաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031