Բաժիններ՝

Պուտինը և Մակրոնը կարևորել են հետագա գործակցությունը «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 18-­ին կայացած առաջին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առաջիկա անձնական շփումների հնարավորությունները: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ ղեկավարը Ֆրանսիայի նախագահին շնորհավորել է պաշտոնակալության առթիվ: «Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել՝ զարգացնելու ռուս­ֆրանսիական ավանդաբար բարեկամական հարաբերությունները քաղաքական, առեւտրատնտեսական,
մշակութային­հումանիտար եւ այլ ոլորտներում»,­-նշել են Կրեմլում:

Զրույցի ընթացքում կողմերը կարեւորել են հետագա գործակցությունը «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատել միջազգային ու տարածաշրջանային հրատապ հարցերի շուրջ, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարը:

Ընդգծվել է, մասնավորապես, Մինսկի համաձայնությունների հիման վրա ներուկրաինական ճգնաժամի կարգավորման «նորմանդական ձեւաչափի» շրջանակներում հետագա գործակցության կարեւորությունը»,­-ասված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031