Բաժիններ՝

Brexit­-ի շուրջ համաձայնագրի ձախողումը մռայլ հեռանկար է Մեծ Բրիտանիայի համար. Մեյ

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Բրյուսելի հետ համաձայնագրի ձախողումը մռայլ հեռանկար էենթադրում Միացյալ Թագավորության համար: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ ներկայացնելով կառավարող Պահպանողական կուսակցության նախընտրական
ծրագիրը:

Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարը դիմել է ընտրողներին եւ հորդորել նրանց խորհրդարանական ընտրություններում աջակցել պահպանողականներին, որոնք, նրա խոսքով, ձգտում են «Մեծ Բրիտանիայի համար լավագույն համաձայնագիրը» կնքել ԵՄ-­ից դուրս գալիս:

«Եթե մենք չկարողանանք կնքել գործարքը, ապա Մեծ Բրիտանիայի եւ հասարակ աշխատավոր մարդկանց տնտեսական անվտանգության համար հետեւանքները մռայլ են լինելու: Եթե մենք հաջողության հասնենք, ապա մեր առջեւ մեծ հնարավորություններ կբացվեն»,-­ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031