Բաժիններ՝

«Ֆուտբոլիստներն առանձին վերցրած լավ էին գործում». Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Սաութհեմփթոն»-ի հետ հերթական ոչ-ոքի խաղի մասին:

«Մեր մրցակիցները ցանկանում են լավ ավարտել մրցաշրջանը: Իմ ֆուտբոլիստների խաղը ինձ մոտ դրական տպավորություն թողեց: Թիմն ընդհանուր լավ տեսք չուներ, սակայն ֆուտբոլիստներն առանձին վերցրած լավ էին գործում»,- Մոուրինյոյի խոսքերը մեջ է բերում BBC-ին:

Հիշեցնենք, որ ֆուտբոլի Անգլիայի առաջնության 28-րդ տուրից հետաձգված «Սաութհեմփթոն»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով՝ 0:0: Հանդիպման մեկնարկային րոպեներին «Սաութհեմփթոն»-ը հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը չկարողացավ իրացնել Գաբիադինին: Երկրորդ կեսում այդպես էլ դարպասի գրավում չեղավ և հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:

Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը թիմի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031