Աշխարհում տարեկան մինչև 200 հազար մարդ է մահանում թմրանյութերից. ՄԱԿ
Աշխարհում շուրջ 250 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում թեկուզեւ տարեկան մեկ անգամ, նրանց թվում 30 միլիոնը մշտական թմրամոլներ են: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Թմրանյութերի եւ հանցավորության հարցերով զբաղվող վարչության գործադիր տնօրեն Յուրի Ֆեդոտովը:
«Այսօրվա դրությամբ աշխարհում 250 միլիոն մարդ թմրանյութեր է գործածում, ներառյալ նրանք, ովքեր դա անում են փորձի ձեւով տարեկան մեկ անգամ: Այդ մարդկանցից 30 միլիոնը մտնում է խնդրահարույց կատեգորիայի մեջ, խոսքը նրանց մասին է, ովքեր տառապում են թմրակախվածությունից եւ ուղեկցող հիվանդություններից»,-նշել է նա Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական համաժողովի շրջանակներում կայացած դասախոսության ժամանակ:
Ամեն տարի աշխարհում մինչեւ 200 հազար մարդ է մեռնում թմրանյութերից: 11,5 միլիոն մարդ թմրանյութեր գործածում է ներարկման եղանակով: Նրանց 52 տոկոսը վարակված է հեպատիտ Cով, 14 տոկոսը՝ ՄԻԱՎ-ով: «Այս թվերի հետեւում միլիոնավոր մարդկանց եւ նրանց մերձավորների տառապանքներն են»,-նշել է ՄԱԿի ներկայացուցիչը, հաղորդել է
«Ինտերֆաքս»-ը: