
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները թիմի գլխավոր մարզչի պաշտոնում ուզում են տեսնել Էռնեստո Վալվերդեին

Կատալոնացիները դրականորեն են ընդունել «Ատլետիկի» մարզչի հետ պայմանագրի հնարավոր ստորագրման վերաբերյալ նորությունը:
Թիմում չկա ոչ մի խաղացող, ով դեմ է Վալվերդեի նշանակմանը: Ըստ Marca-ի տեղեկության, որոշ ֆուտբոլիստներ Վալվերդեի՝ «Բարսելոնայում» աշխատել հնարավորության մասին լուրն ընդունել են մեծ խանդավառությամբ:
Ավելի վաղ իսպանական մեդիան հաղորդել էր, որ Վալվերդեից բացի՝ «Բարսելոնայի» մարզչի պաշտոնին հավակնում է նաև Լուիս Էնրիկեի օգնական Խուան Կարլոս Ունսուեն, ում դեմ հանդես է գալիս Նեյմարը:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո:
«Բարսելոնան» հաղորդել է, որ գլխավոր մարզչի թեկնածության մասին որոշումը կկայացնի մայիսի 29-ից ոչ շուտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը