Բաժիններ՝

Սինգապուրում ավտոմեքենաների վաճառքի վիթխարի ավտոմատ են կառուցել

Սինգապուրում շահագործման են հանձնել լյուքս մակնիշի ռետրո­ եւ մարզական ավտոմոբիլների, ներառյալ Bentley-­ի, Ferrari-­ի եւ Lamborghini­-ի 15­-հարկանի առեւտրական ավտոմատ: Սարքի շնորհանդեսը մատչելի է Autobahn Motors գործարքառուական կենտրոնի YouTube-­ալիքում։

Առաջին հարկում այցելուները սենսորային դիսփլեյի միջոցով ընտրում են հավանած ավտոմեքենան, եւ փոխադրամիջոցը նրանց մոտ է իջնում մեկ ­ երկու րոպեի ընթացքում:
Վիթխարի ավտոմատն ստեղծած Autobahn Motors­ի գլխավոր տնօրենը Reuters­-ին պատմել է, որ ընկերությունն առաջին հերթին հետապնդել է գործնական նպատակ: «Մեզ անհրաժեշտ էր մտածել, թե որտեղ պահենք մեծ քանակությամբ ավտոմոբիլները: Եվ մենք ցանկանում էինք ինչ­որ յուրօրինակ եւ նորարարական բան ստեղծել»,­-նշել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031