Վահրամ Բաղդասարյանը՝ Արա Բաբլոյանի թեկնածության մասին

«Մեծացել է պատասխանատվությունը, այսինքն՝ նաև աշխատանքի արդյունավետությունը պետք է մեծանա»,- այսօր ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստից հետո հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավարի թեկնածու Վահրամ Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանը բոլորը համաձայն էին, քանի որ նա բավականին փորձառու անձավորություն է և հանրության կողմից հայտնի.

«Արդեն 3-րդ գումարումն է, որ նա Ազգային ժողովում պատգամավոր է, նաև ղեկավարման  փորձ ունի ոչ միայն բժշկական համակարգում, այլ նաև հանձնաժողովի նախագահ է եղել 2 գումարում անընդմեջ»։

Բաղդասարյանը նաև նշեց, որ որպես ԱԺ նախագահ երիտասարդ թեկնածուների քննարկում չի եղել, մամուլն է այդ մասին խոսել. «Այս հարցն առաջին անգամ է քննարկվում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031