Գագիկ Ծառուկյանը հավաքել է ԲՀԿ-ականներին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակում մեկնարկել է կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Ծառուկյան» դաշինքի համամասնական և տարածքային ցուցակներով ընտրված պատգամավորների հանդիպումը: Հանդիպման ընթացքում  որոշվելու է, թե դաշինքն ում թեկնածությունն է առաջադրելու Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲՀԿ անդամ, «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով պատգամավոր ընտրված Վարդան Բոստանջյանը:

«Որոշվելու է նաև, թե ով է ղեկավարելու խմբակցությունը և ով է լինելու խմբակցության քարտուղարը»,- նշեց Բոստանջյանը:

Անդրադառնալով իշխող քաղաքական ուժի հետ համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցին` Վարդան Բոստանջյանն ընդգծեց, որ պետության համար կարևոր հարցերում «Ծառուկյան» դաշինքը կհամագործակցի թե իշխանության, թե ընդդիմության հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031