Բաժիններ՝

Գանձասարում կբացվի հացի թանգարան

Արցախի Գանձասարի վանական համալիրում շուտով գործելու է հացի թանգարան: Պաշտոնական բացումը նախատեսվում է հունիսին: Վանքի այցելուներին Հայր Սահակը պատմում է, որ թանգարանում ներկայացվելու է, թե ինչպես պետք է հաց թխել, ինչ հումք օգտագործել, որպեսզի առողջ լինի մարդը: Ըստ նրա` այսօրվա հիվանդություններից շատերը սննդի պատճառով են, և պետք է վերադառնալ մեր նախնիների սննդակարգին:

Թանգարանում ոչ միայն ցուցադրվելու են ավանդական հացի գաղտնիքները, այլև հենց տեղում հաց է թխվելու: Անբարենպաստ եղանակի պատճառով աշխատանքները մի քիչ ձգձգվեցին, բայց 2 թոնիրներն արդեն պատրաստ են և շուտով կսկսեն գործել:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031