
ՀՀԿ նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված գրառմանը, հայտարարություն է տարածել:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Քիչ առաջ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մի գրառում է կատարել՝ նշելով, որ Արարատյան մասիվում գտնվող Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբներից մեկում բաժանում են քվեարկած քվեաթերթիկներ և 20 հազարանոց դրամներ:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ սույն գրառումը բացարձակ ապատեղեկատվություն է և չի՛ համապատասխանում իրականությանը: Ազգային ժողովի պատգամավորին կոչ ենք անում զե՛րծ մնալ բացահայտ ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից»: