Բաժիններ՝

«Մոտ ժամանակներս հստակ ու կոնկրետ առաջարկներ կլինեն». Սուրեն Կարայանը՝ ներդրումների մասին

Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում հերքեց շրջանառվող տեղեկությունները, որ հնարավոր է՝ ռուսաստանաբնակ հայ գործարարները  հրաժարվեն իրենց խոստացած ներդրումներն անելուց։

«Ես նման տեղեկություն չունեմ, որ ինչ-որ մեկը հայտնել է, որ մտադրություն չունի ներդրում անելու։ Այն բոլոր անձինք, որ հայտարարել են, գործընթացը գնում է, ներկայումս ծրագրեր են ուսումնասիրում, և մոտ ժամանակներս հստակ ու կոնկրետ առաջարկներ կլինեն»,- ասաց Ս.Կարայանը։

Թե ե՞րբ ՀՀ քաղաքացիները կզգան կենսամակարդակի բարձրացում, Ս.Կարայանը նշեց, որ իրենց հաշվարկներով՝ այս տարի 10 հազար աշխատատեղ կստեղծվի, և այդ ժամանակ էլ բնակչությունը կզգա փոփոխությունը։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս