Բաժիններ՝

Նեյմարը լարված հարաբերություններ ունի «Բարսելոնայի» մարզիչների հետ

Կատալոնական  «Բարսելոնայում» լարված իրավիճակ է: Մարզման ժամանակ բախվել են թիմի ֆուտբոլիստ Նեյմարը և թիմի երկրորդ մարզիչը:

Կատալոնական ակումբի երկրորդ մարզիչ Խուան Ունսուեն, ով կարող է գլխավորել ակումբն ամռանը, նկատողություն է արել Նեյմարին, իսկ Նեյմարը շատ ագրեսիվ է արձագանքել այդ նկատողությանը:

Իսպանական մամուլը նշում է, որ Ունսուեի կարծիքով՝ Նեյմարը մարզումները թողնում է երկրորդ պլանում և զբաղված է ուրիշ գործերով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ավելի վաղ Ունսուեն Նեյմարին ասել էր, որ, եթե նա շարունակի նույն կերպ, ապա կավարտի կարիերան Ռոնալդինիոյի նման:

Հիշեցնենք, որ վերջերս Նեյմարը հաճախ է կոնֆլիկտներ ունենում թիմի մարզչական կազմի հետ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031