«Ազատամարտիկների, վետերանների համար պետք է անենք ավելին, քան այժմ». Գագիկ Մինասյան

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանը կարծում է, որ իշխանությունները պետք է ազատամարտիկների, վետերանների համար անեն ավելին, քան այժմ:

«Այսօր մեր մեծագույն տոնն է, այսօր մենք մեր հայրենիքի մեծ մասն ազատագրել ենք, Շուշի ենք ազատագրել: Այն խնդիրները, որոնք ունենք, տարածվում են բոլորի վրա, այդ թվում այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը չեն խնայել այս հաղթանակի համար: Առաջին հերթին նրանց շնորհիվ է, որ ունենք այս մեծ հաղթանակը: Մենք պետք է անենք ավելին, քան արել ենք, էլ ավելին, քան հնարավոր է անել, որպեսզի խնդիրները լուծվեն»,- «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում Գագիկ Մինասյանը:

Հարցին, թե ե՞րբ է ստորագրվելու ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը, նա պատասխանեց. «Եռատոնից բացի ուրիշ բանի մասն չարժի խոսել: Այդ ամեն ինչն այնքան երկրորդական է այս մեծ, պանծալի տոնի դիմաց, որ ուղղակի այսօր չի կարելի խոսել այդ մասին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031