Դավիթ Լոքյանը՝ իր և Կարեն Կարապետյանի հարաբերությունների մասին

Տարածքային կառավարման և զարգացման նախարար, ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ իր հարաբերությունները բնութագրում է շատ լավ, խիստ աշխատանքային:

«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, թե դաշնակցական նախարարները վարչապետին չեն ենթարկվում ու հաշվետու են միանգամից նախագահին՝ Լոքյանը նշեց. «Աշխատանքային շատ լավ հարաբերություններ են: Այսօր միասին իրականացնում ենք տասնյակ ծրագրեր: Գոնե իմ պատկերացմամբ, բացարձակապես լարվածություն չկա»:

Խոսելով իր հետագա պաշտոնավարման մասին, Լոքյանն ասաց, որ կշարունակի, եթե Դաշնակցությունն ու իր կոալիցիոն գործընկերը որոշեն: Նախարարն ասաց, որ անձամբ ինքը կցանկանա շարունակել աշխատանքը կառավարությունում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031