Բաժիններ՝

«Եթե շարունակես նման ոգով, կավարտես՝ ինչպես Ռոնալդինիոն». «Բարսելոնայի» երկրորդ մարզիչը՝ Նեյմարին

Բրազիլացին վիճել է Խուան Կարլոս Ունսուեի հետ:
«Բարսելոնայի» մարզման ժամանակ կոնֆլիկտ է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Marca-ն, Ունսուեն դիմել է Նեյմարին, որպեսզի նրան ցուցումներ տա, բայց ֆուտբոլիստը նրա բառերը դժգոհությամբ է ընդունել:

Ունսուեն քննադատել է ֆուտբոլիստին՝ դաշտից դուրս նրա կյանքի համար, և Նեյմարին կոչ է արել ավելի շատ կենտրոնանալ մարզական խնդիրների վրա: Արտահայտություններից մեկը, որ մարզիչը ուղղել է խաղացողին, եղել է. «Եթե շարունակես նման ոգով, կավարտես՝ ինչպես Ռոնալդինիոն»:

Ըստ իսպանական ԶԼՄ-ների տեղեկության՝ Ունսուեն հաջորդ մրցաշրջանում կարող է ստանձնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031