Բաժիններ՝

Կիևում մեկնարկում է «Եվրատեսիլ-2017»­-ի առաջին կիսաեզրափակիչը. Արծվիկը ելույթ է ունենալու 16 համարի ներքո

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում այսօր` մայիսի -­ին, կանցկացվի «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը ելույթ է ունենալու այսօր` 16 համարի ներքո:

«Ընդհանուր առմամբ այստեղ հիանալի մթնոլորտ է: Մեր ներկայացուցչի` Արծվիկի, տրամադրությունը շատ բարձր է, նա մարտական է տրամադրված և անհամբերությամբ սպասում է իր ելույթին: Արծվիկն ամեն ինչ անելու է լավ ներկայանալու համար»,­-Կիևից «Արմենպրես»-­ի հետ զրույցում ասաց Հանրային Հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արուսյակ Զախարյանը:

Նա փոխանցեց, որ արդեն տեղի է ունեցել գլխավոր փորձը, որի ընթացքում ժյուրին տվել է իր գնահատականները: Այսօր` մինչ հիմնական ելույթը, նախատեսված է ևս մեկ փորձ: Հիմնական ելույթին արդեն հեռուստադիտողները կկարողանան sms հաղորդագրություններ ուղարկել` քվեարկելով իրենց նախընտրած թեկնածուի օգտին:

Մրցույթը հեռարձակվելու է Հանրային Հեռուստաընկերության և Հնարային ռադիոյի ուղիղ եթերով ժամը 23:00­-ին: Այն մեկնաբանելու են Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Մրցույթի ընթացքում հայաստանյան միավորները կհայտարարի «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանը:

«Այս տարի մեր ներկայացուցչի ելույթի ժամանակ էկրանին երգի ընթացքում ցուցադրվելու են հայկական զարդարվեստն ու խորհրդանշական թռչնապատկերները` հետաքրքիր գունային մոտեցմամբ: Արծվիկի հետ բեմում կլինեն երկու շվեդ պարուհիներ, ովքեր կրելու են հայկական արծաթյա զարդեր, բեմում նաև կլինեն երեք բեք վոկալիստներ»,­ասաց Արուսյակ Զախարյանը: Մրցույթի հաջորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 11­-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-­ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս