Բաժիններ՝

Լարված իրավիճակ Դավիթաշենում. ըստ բնակիչների՝ տարածքում հասունանում է խոլերա. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 9-ին, մինչ ազգովի տոնում ենք մայիսյան հաղթանակները, Դավիթաշեն վարչական շրջանի Մելքումով փողոցի մեծ թվով բնակիչներ փորձում են հաղթահարել պատկան մարմինների մեղքով առաջացած հակասանիտարական վիճակն ու կույողաջրերի հոտը։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «2-3 առաջ տարի առաջ մենք դիմել ենք քաղաքապետարանին՝ այս փողոցով կոյուղի անցկացնելու համար։ Քաղաքապետարանում ասացին, թե մենք հնարավորություն չունենք դա անելու, ասացին՝ եթե կարող եք, դուք դա արեք։

Մենք քանդեցինք կանալիզայիայի գիծը, հասանք մինչև ասֆալտին։ Քաղաքապետարանից ասել էին, որ կօգնենք՝ միանաք դիտահորին։ Մարդիկ եկան այնտեղից ու ասացին, որ ինչ-որ սեփականատեր կա, որ թույլ չի տալիս՝ իրեն պատկանող տարածքով գիծը անցկանել, ու թողեցին-գնացին։ Դրանից հետ այստեղ անձրևաջրերի խողովակ կար՝ նոր կառուցվող մայրուղու համար, որը ԽՍՀՄ-ից մնացել էր, ասացին, որ կարող եք միանալ այդ խողովակին։ Մենք միացանք դրան, իսկ 2 օր առաջ էլ եկել են, խողովակը կտրել ու հավաքել-տարել, առանց մեզ բանի տեղ դնելու կամ ինչ-որ բան ասելու։

Իսկ կոյուղաջրերը հոսում են դուրս ու տարածվում»։ Բնակիչները նաև բարձրաձայնում էին՝ ասելով. «Ողջունում ենք, որ պատկան մարմինները մտածում են՝ Երևանում ավելացնեն ավտոճանապարհները, սակայն, եթե այս եղանակով պետք է լինի, ավելի լավ է՝ մնանք հին տաշտակի հետ, քան նորի. մի ամբողջ թաղամաս կտրվելու է մեկ այլ թաղամասից, երեխաները դպրոցից ու մանկապարտեզից տուն գնալիս պետք է անցնեն այդ արագընթաց ճանապարհը ու անգամ ունենք տեղեկություններ, որ չեն կառուցվելու վերգետնյա ու ստորգետնյա անցումներ»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս