Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի. կրճատվողների թվում է գեներալ Հայկազ Բաղմանյանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ Հայկազ Բաղմանյանը չի շտապում հաստատել իր հնարավոր պաշ­տոնանկության մասին լուրերը: Ըստ մամուլի հրապարակումների՝ Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի չորս տեղակալներից երեքի հաստիքը կկրճատվի: Կրճատվողներն են Հայկազ Բաղմանյանը և Ստեփան Գալստյանը, իսկ Ապրիամովի փոխարեն նոր տեղակալ չի նշանակվի:

«Ժամանպկ»-ը Հայկազ Բաղմանյանից փորձեց ճշտել տեղեկատվությունը: Նա նշեց, որ տոներից հետո կպատասխանի այս հարցին, իսկ երեկ Ղարաբաղում էր: «Շուշիի գրավման 25-րդ տարին է, շնոր­հավորում եմ, այսօր բանակի կազմավորման, Հայրենական պատերազմի հաղթանակի և Շուշիի գրավման տոնն է: Դրանք են կարևոր»,- ասել է Հայկազ Բաղմանյանը: Նրա խոսքերով’ հիմա մեր երիտասարդ զինվորների մեջ ավելի հզոր է այդ ոգին, քան այն ժամանակ: «Իրենք անցյալ տարի ապրիլին դա ապացուցեցին»,- ասել է Հայկազ Բաղմանյանը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031