Բաժիններ՝

Արտակարգ դեպք Երևանում. տղամարդը տնակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել կնոջ 10-ամյա դստեր նկատմամբ

Երևանում անչափահաս աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու գործով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, օգտվելով իր փաստացի կնոջ 10 տարեկան դստեր հետ տնակում միայնակ գտնվելու հանգամանքից և օգտագործելով նրա անօգնական վիճակը, նրա նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել։

Տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ։ Հոդվածը որպես պատիժ նախատեսում է ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031