
«Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվում է «Ռեալ»

Մադրիդցիներին մնում է միայն ֆուտբոլիստի համար վճարել ռեկորդային արժեքը:
Մբապեն կմիանա «Ռեալին» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ինչպես հաղորդում է Marca-ն, որոշիչ գործոնը, որն ուղղել է «Մոնակոյի» հարձակվողին դեպի «Ռեալ», դարձել է Զինեդին Զիդանը:
Ինչպես հաղորդում է իսպանական պարբերականը, «Ռեալում» դիտարկում են նաև Անտուան Գրիզմանի և Պաուլո Դիբալայի թեկնածությունները, բայց ակումբի ղեկավարությունը խաղադրույք է կատարել Մբապեի վրա, ում տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ:
Ավելի վաղ The Times-ը հաղորդել էր, որ «Մոնակոն» Մբապեի համար խնդրում է 130 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը