4 բաղադրիչ, որոնք կօգնեն արագ նիհարել
Adme.ru-ն գրում է, որ գոյություն ունի բնական միջոց, որը կարող է օգնել մեկ շաբաթում ազատվել 10 կիլոգրամից՝ առանց առողջությանը վնաս հասցնելու։ Նիհարելու և արդյունքը պահպանելու համար հարկավոր է զբաղվել սպորտով և հետևել սննդակարգին։ Համեղ և օգտակար ըմպելիքը պատրաստելու համար ձեզ հարկավոր են հետևյալ բաղադրիչները.
• 1 նեխուր
• 1 միջին վարունգ
• 250 մլ բաժակի մեջ լցված կտրտած մաղադանոս
• 3 կտոր անանաս։
Լավ լվացեք բանջարեղենն ու մաքրեք անանասի կեղևը, խառնեք բլենդերով, մինչև միատարր զանգված ստանաք։ Պատրաստի ըմպելիքի մեջ թույլ չի տրվում ավելացնել աղ, պղպեղ, շաքար կամ շաքարի փոխարինիչ։
Ըմպելիքը հարկավոր է օգտագործել պատրաստելուց 15 րոպե անց, որպեսզի այն չկորցնի օգտակար հատկությունները։ Այն հարկավոր է խմել առավոտյան՝ քաղցած վիճակում։ Եթե ըմպելիքը համադրեք ֆիզիկական ծանրաբեռնվածության ու առողջ սննդի հետ, արդյունքը նկատելի կլինի արդեն մեկ շաբաթ անց. որովայնի շրջագիծը զգալիորեն կկրճատվի։
Որն է ըմպելիքի գաղտնիքը
• Նեխուրը շատ ցածր կալորիականություն ունի. 100 գրամ նեխուրն ընդամենը 16 կիլոկալորիա է պարունակում։ Այն բջջանյութ է պարունակում, որը հագեցածության զգացում է պարգևում։
• Վարունգը ևս բջջանյութ է պարունակում, բացի այդ՝ այն շատ քիչ կալորիականություն ունի։ Վարունգն 95 տոկոսով բաղկացած է ջրից։
• Մաղադանոսը մեծ քանակով բջջանյութ է պարունակում. 100 գրամը՝ 3.3 գրամ։ Բացի այդ՝ մաղադանոսը բնական միզամուղ է։
• 100 գրամ անանասը 1 գրամ բջջանյութ է պարունակում։ Դրա էներգետիկ արժեքը բավական ցածր է՝ 50 կիլոկալորիա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը