Այս թեթև և անհավանական համեղ լոռամրգով թխվածքներն անտարբեր չեն թողնի ոչ մի հյուրի
Լոռամրգով թխվածքները շատ օրիգինալ տնական թխվածք են, որոնք կարող են հաճելի լինել ոչ միայն աչքի համար, այլ նաև՝ ստամոքսի: Դրանք ստացվում են շատ համեղ, թեթև և ախորժելի: Իսկ լոռամիրգը տալիս է հետաքրքիր թթվայնություն և արտասովոր երանգ:
Լոռամրգի փոխարեն կարելի է օգտագործել այլ հատապտուղներ, օրինակ՝ հաղարջ կամ ազնվամորի:
Լոռամրգով «ծաղկեպսակներ»
Բաղադրիչներ խմորի համար
1. Ալյուր – 500 գ
2. Թարմ խմորիչ – 25 գ
3. Կաթ կամ ջուր – 3/4 բաժակ
4. Շաքարավազ – 2 ճ/գ
5. Հավկիթ (մեծ) – 2 հատ
6. Կարագ – 60 գ
7. Աղ – 1/2 թ/գ
Բաղադրիչներ միջուկի համար
1. Լոռամիրգ – 1 և 1/2 բաժակ
2. Շաքարավազ – 1/2 բաժակ
3. Նարնջի կեղև – 1-2 թ/գ
Պատրաստման եղանակը
1. Լուծել խմորիչը 1/2 բաժակ տաք կաթի կամ ջրի մեջ, հետո ավելացնել ալյուրի կեսը, խառնել և խմորը դնել տաք տեղ 1-2 ժամ:
2. 2 ժամ անց խմորի մեջ լցնել մնացած հեղուկը, շաքարավազի և աղի հետ հարած հավկիթները և մնացած ալյուրը: Դրանից հետո խառնելով աստիճանաբար ավելացնել կարագը:
3. Հունցել խմորն այնքան ժամանակ, մինչև այն դառնա հարթ և չկպնի ձեռքերին: Խմորը ծածկել թաղանթով և դնել սառնարանը 2 ժամ:
4. Մինչև խմորը սառչում է, բլենդերում աղալ լոռամիրգը: Աղացած լոռամիրգը լցնել թասի մեջ, ավելացնել նարնջի կեղևը և շաքարավազը և եփել միջին կրակի վրա՝ անընդհատ խառնելով՝ մինչև պնդանալը:
5. Խմորը հանել սառնարանից և գրտնակել 60×30 սմ չափի շերտի: Ուղղանկյան մակերևույթին տարածել միջուկը:
6. Ծալել խմորը հետևյալ կերպ. շերտի լայն մասի մեկ երրորդով ծածկել միջնամասը, իսկ հետո ծածկել մյուս եզրով: Արդյունքում՝ պետք է ստացվի 30×20 սմ չափի ուղղանկյուն ռուլետ:
7. Կտրատել ռուլետը 12 հավասար մասերի:
8. Յուրաքանչյուր շերտը պտտել 3-4 անգամ, տալ ծաղկեպսակի տեսք և ամրացնել ծայրերը: Թխել 12-15 րոպե նախապես 210 աստիճան տաքացրած ջեռոցում:
9. Պատրաստի և սառեցրած թխվածքների վրա շաքարի փոշի ցանել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը