Բաժիններ՝

ՏՏ լուծումներ զբոսաշրջության բնագավառում

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ մայիսի 5-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է «Զբոսաշրջության ոլորտում ՏՏ լուծումների ներդրման խնդիրները, առաջարկները և գաղափարները» թեմայով հանդիպում-քննարկում:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Հայաստանի ՏՏ ոլորտի այն ընկերությունների ներկայացուցիչները, որոնք ունեն տուրիզմի ոլորտի համար նախատեսված ինովացիոն լուծումներ կամ գաղափարներ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն իր խոսքում նշել է.«Տեղեկատվական տեխնոլոգիաները համարվում են 21-րդ դարի շարժիչ ուժը, իսկ Հայաստանում զբոսաշրջությունն ամեն օր է զարգացում ապրում: Այս երկու ոլորտները պետք է քայլեն համահունչ, քանի որ ՏՏ ոլորտը կարող է և պետք է նպաստի Հայաստանի զբոսաշրջության աճին»:

Հանդիպման ընթացքում մի քանի ընկերություններ ներկայացրել են արդեն իսկ պատրաստ զբոսաշրջային հավելվածներ:

Քննարկման արդյունքում նախատեսվում է ձևավորել նշված խնդիրների վերաբերյալ օրակարգ, որը կներկայացվի հունիսի 9-10-ը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից կազմակերպվող ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին` առանձին թեմատիկ աշխատանքային հանդիպման ժամանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս