Դատավորի առողջական վիճակը վատացել է. շտապօգնություն հրավիրվեց դատարան

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավսության դատարանում քիչ առաջ սկսվեց դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ գործի քննությունը, որը  հետաձգվեց Իշխան Բարսեղյանի առողջական վիճակի պատճառով։ Դատավորի համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան, և դատական նիստը նշանակվածից մեկնարկեց մեկ ժամ ուշացումով։ Իշխան Բարսեղյանը հայտարարեց, որ ի վիճակի չէ մասնակցել դատական նիստին։

Շտապօգնության բժիշկը հայտարարեց, որ արձանագրվել է զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում՝ 200/110-ի, կատարվել է դեղորայքային միջամտություն, սակայն չի հաջողվել լիարժեք կարգավորել ճնշումը։ Ճնշումը 170/100 է։ Ըստ բժշկի՝ նման իրավիճակում խորհուրդ չի տրվում գտնվել հոգեբանական կամ ֆիզիկական լարվածության վիճակում, այդ թվում՝ մասնակցել դատական նիստին։ Այս պայմաններում դատական նիստը հետաձգվեց, իսկ հաջորդը տեղի կունենա մայիսի 11-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031