Բաժիններ՝

Խավին հրաժարվել է գլխավորել «Բարսելոնայի» երիտասարդական թիմը

Կատալոնացիների նախկին ֆուտբոլիստն այլ պլաններ ունի:

Քաթարյան «Ալ-Սադի» կիսապաշտպանը հրաժարվել է իր նախկին ակումբի առաջարկից՝ գլխավորել «Բարսելոնա B»-ն: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Խավին մերժումը բացատրել է ֆուտբոլային կարիերան  շարունակելու ցանկությամբ և նրանով, որ դեռ չի ավարտել մարզչական կուրսերը:

Ֆուտբոլիստի պայմանագիրը քաթարյան ակումբի հետ լրանում է 2019 թվականին, որից հետո նրան առաջարկվել է դառնալ Քաթարի հավաքականի նոր գլխավոր մարզչի օգնականը:

Խավին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 17 տարի: Կիսապաշտպանն այդ ընթացքում անցկացրել է 505 խաղ և խփել է 58 գնդակ:

Քաթարի առաջնության 2016-17թթ. մրցաշրջանում 37-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 26 խաղ և դարձել է 10 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031