Բաժիններ՝

Անտուան Գրիզմանը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ համաձայնեցրել է պայմանագրի պայմանները շաբաթական 330 000 եվրո աշխատավարձով

Դեպի Անգլիա առաջին քայլը:

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է «Ատլետիկոյի» հարձակվողի համար վճարել 105 մլն եվրո, որը, հաշվի առնելով տարբեր բոնուսներ՝ կարող է բարձրանալ մինչև 200 մլն եվրո: Մանկունյանցիներն առաջարկել են Անտուանին հնգամյա պայմանագիր՝ շաբաթական 330 հազար եվրո աշխատավարձով: Ինչպես հաղորդում է The Sun-ը, Գրիզմանը համաձայնել է պայմանագրի պայմանների հետ:

Գրիզմանի հեռանալու դեպքում «Ատլետիկոն» կփորձի ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին կամ Ալեքսանդր Լյակազետին:

Transfermarkt-ը Գրիզմանին գնահատում է 80 մլն եվրո:

2016-17թթ. մրցաշրջանի ընթացքում «Ատլետիկոյի» կազմում անցկացրած 49 խաղերում Անտուան Գրիզմանը դարձել է 25 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս