Բաժիններ՝

Ամուսնալուծությունից հետո Բրեդ Փիթը վերջնականապես թողել է ալկոհոլը և մարիխուանան

Հոլիվուդյան գերաստղ Բրեդ Փիթը խոստովանել է, որ վերջնականապես թողել է ալկոհոլը եւ մարիխուանան Անջելինա Ջոլիի հետ ապահարզանից հետո, որն «իրեն  ներքուստ բզկտել է», տեղեկացնում է BBC-ն:

GQ հանդեսին տված հարցազրույցում դերասանն ասել է, թե ինքը չի ցանկանում ատել Ջոլիին եւ մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի ցավ չպատճառնի իրենց վեց երեխաներին:

Հիշեցնենք, որ 41-ամյա Ջոլին սեպտեմբերին ապահարզան է տվել «անհաղթահարելի տարաձայնությունների» պատճառով: Ինչպես հայտնել է դերասանուհու փաստաբանը, այդ որոշումն ընդունվել է «հանուն ընտանիքի առողջության»:

Փիթը հասկացրել է, որ շատ վշտացած է ապահարզանի բուն փաստից:
53-ամյա դերասանի խոսքով՝ ամուսնալուծության դատավարության սկսվելուց հետո իր համար շատ դժվար էր դարձել հաղթահարել ալկոհոլի հետ կապված խնդիրը, ուստի ստիպված է եղել այցելել կլինիկա կախվածությունից ազատվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս