
Արմեն Մուրադյանը նեղ շրջապատում ասել է, որ կրկին նախարար է դառնալու. հույսը Վեհափառն է. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե առողջապահության նախկին նախարար, բժշկականի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր նեղ շրջապատում ասել է, որ առաջիկայում կրկին կդառնա առողջապահության նախարար: Եվ անցումային այս փուլում կրկին ակտիվացել է` ապավինելով Վեհափառի օժանդակությանը, որի օգնությամբ էլ արվել էր նախարարական առաջին պասաժը:
Վերջին շրջանում բազմաբնույթ միջոցառումներ է կազմակերպում (այդ թվում` միջազգային հնչեղություն ունեցող թեմաներով) Վեհարանում:
Սակայն, մեր տեղեկություններով, վարչապետ Կարեն Կարապետյանն իր կադրերին ոչ թե ատամներով, այլ, ինչպես կատակեցին կառավարությունից, «ժանիքներով» է բռնել, եւ նման հեռանկար, գոնե մոտ ապագայում, «անհնար» է»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում: