
Պարզ միջոց՝ առողջությունը 1 րոպեում ստուգելու համար

Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է առողջության նկատմամբ հոգ տանելը։ Սակայն քչերն են սիրում բժշկի այցելել։ Adme.ru-ն ներկայացրել է պարզ միջոց, որը, ըստ կայքի, հնարավորություն է տալիս առանց տնից դուրս գալու ստուգել առողջական վիճակը։
• Սովորական գդալ վերցրեք և քսեք լեզվին։
• Գդալը դրեք թափանցիկ փաթեթի մեջ և դրեք վառ լույսի տակ։
• Մեկ րոպե անց ստուգեք գդալը։
Մաքուր գդալը, որից տհաճ հոտ չեք զգում, նշանակում է, որ ներքին օրգանների առողջության հետ կապված խնդիրներ չկան։
Եթե հոտ է առկա…
• Սուր, փտած հոտի առկայությունը վկայում է թոքերի կամ որովայնի հետ կապված խնդիրների մասին։
• Քաղցր հոտի առկայության դեպքում հնարավոր է՝ շաքարային դիաբետ է առկա։
• Ամոնիակի հոտի առկայությունը վկայում է երիկամների հետ կապված խնդիրների առկայության մասին։
Եթե առկա են բծեր
• Սպիտակ կամ դեղին բծերը վկայում են վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման մասին։
• Մանուշակագույն բծերը կարող են վկայել բրոնխիտի, արյան վատ շրջանառության, խոլեստերինի բարձր մակարդակի մասին։
• Սպիտակ բծերը վկայում են ռեսպիրատոր վարակի առկայության մասին։
• Նարնջագույն բծերը կարող են երիկամների հիվանդության նշան լինել։
Հիշեք, որ այս մեթոդը տեղեկատվական բնույթի է և չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը