Բաժիններ՝

Ուիլ Սմիթին առաջարկել են մարդասպանին ու նրա կլոնին մարմնավորել Ջերի Բրուքհայմերի մարտաֆիլմում. THR

Ռեժիսոր եւ պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը, որը հայտնի է «Հանցագործության վայրը» (2000-2015 թթ.) հեռուստասերիալով եւ «Կարիբյան ծովի ավազակները» ֆրանշիզայով, ձեռնամուխ է եղել Հոլիվուդի ամենաբարդ նախագծերից մեկի իրականացմանը՝ «Մարդ-երկվորյակ» ֆանտաստիկ մարտաֆիլմի ստեղծմանը:

Գլխավոր դերի համար հրավիրված է մեծ ժողովրդականություն վայելող սեւամորթ դերասան Ուիլ Սմիթը: Այս մասին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:
Հրատարակության տեղեկությունների համաձայն, Skydance կինոստուդիան բանակցություններ է վարում կատարողի հետ, պարտավորագրի պայմանները համաձայնեցվում են: Դերը 48-ամյա Սմիթից կպահանջի գերազանց ֆիզիկական պատրաստվածություն եւ դրա հետ մեկտեղ տարբեր տարիքի երկու մարդկանց մարմնավորելու կարողություն:

Skydance-ը նախագծի իրականացմանը ձեռնամուխ է եղել 2016 թվականի հոկտեմբերին: Նման քայլի համար հիմք Է դարձել աներկբա վստահությունը նորագույն տեխնոլոգիաների ամենակարողության նկատմամբ:

Ուիլ Սմիթը խաղացել է մի քանի տասնյակ ֆիլմերում, որոնցից առավել հայտնիներն են՝ «Վատ տղաները» (1995 թ.) եւ դրա շարունակությունը 2003 թվականին, «Սեւազգեստ մարդիկ» (1997 թ.)՝ 2002 եւ 2013 թվականներին իրենց շարունակություններով, «Անկախության օրը» (1996 թ.) եւ «Ալի» (2001 թ.) ֆիլմերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031