
Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. CBC

Կանադայում Քվեբեկ-սիթիի մզկիթի վրա, որը հայտնի է որպես Իսլամական մշակութային կենտրոն, հարձակման հետեւանքով կան զոհեր ու վիրավորներ: Ընդամենն այդ պահին շենքում եղել է 40-ից մինչեւ 100 մարդ:
Ինչպես հունվարի 29-ին հայտնել Է CBC ռադիոկայանը, մզկիթում աղոթողներին գնդակահարած անձինք եղել են դիմակներով եւ գոչում էին «Ալլահ աքբար»: Մզկիթի ղեկավար Մոհամեդ Յանգուին լրագրողներին հայտնել Է, որ հարձակման հտեւանքով զոհվել է հինգ մարդ:
Ոստիկանությունում առայժմ չեն հայտնում զոհերի ու տուժածների թվաքանակը, բայց հաստատում են, որ «կան զոհվածներ ու վիրավորներ»:
Իրավակարգի պահապանները նշել են, որ ձերբակալել են երկու հարձակվողների, հավելելով, որ նրանք ունեցել են երրորդ հանցակիցը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն պատահածը որակել է «վախկոտ հարձակում», հաղորդել է ՏԱՍՍ-ը: