
Թուրքիան հայտարարել է Սիրիայում ԻՊ 20 զինյալի ոչնչացնելու մասին

Թուրքական զինված ուժերը հայտարարություն են տարածել Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու տասնյակ զինյալի ոչնչացնելու մյասին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական զինուժի հաղորդման համաձայն` հարվածներ են հասցվել ԻՊ 23 թիրախի, սպանվել է 20 զինյալ:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին: