
Լևոն Արոնյանը 4-րդն է Տատա Սթիլ մրցաշարում

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը 4-րդն է Տատա Սթիլ մրցաշարում:
Նիդեռլանդներում ավարտված Տատա Սթիլ միջազգային խոշոր մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 13 հնարավորից հավաքեց 7,5 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը: Վերջին տուրում Արոնյանը պարտվեց Դիտրի Անդրեյկինին:
Մրցաշարի հաղթող դարձավ ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն, ով հավաքեց 9 միավոր:
Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը երկրորդն էր, իսկ եռյակի վերջում հնդիկ Ադհիբան է