Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակ է տանում. Մխիթարյանը՝ գոլի հեղինակ

Անգլիայի գավաթի խաղարկության 4-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ուիգանը»: «Օլդ Թրաֆֆորդ» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումն ավարտվեց մանկունյանցիների հաղթանակով՝ 3:0:

44-րդ րոպեին Շվայնշտայգերի փոխանցումից հետո խաղի հաշվիը բացեց «Կարմիր սատանաների» կիսապաշտպան Մարուան Ֆելաինին:

Ընդմիջումից հետո՝ 57-րդ րոպեին Անտոնի Մարսիալի փոխանցումից հետո հաշվի առավելությունը կրկնապատկեց Քրիս Սմոլինգը: Մանկունյանցիների 3-րդ գնդակը Բաստիան Շվայնշտայգերի փոխանցումից հետո իր հաշվին գրանցեց թիմի հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

81-րդ րոպեին Անդեր Հերերայի փոխանցումից հետո հանդիպման վերջնակետը դրեց Բաստիան Շվայնշտայգերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս