
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնությունում 24 մասնակիցների մեջ գրավեց 21-րդ տեղը

Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը Եվրոպայի առաջնությունում գրավեց միայն 21-րդ տեղը:
Չեխական Օստրավա քաղաքում ավարտվեց Եվրոպայի առաջնությունը: Տղամարդկանց մենասահքում Հայաստանի ներկայացուցիչ Սլվաիկ Հայրապետյանն ընդհանուր հաշվարկում 180.78 միավորով 24 մասնակիցների շարքում գրավեց 21-րդ տեղը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց իսպանացի Խավիեր Ֆերնանդես, իսկ լավագույն եռյակում էին նաև ռուսներ Մաքսիմ Կովտունը և Միխայիլ Կոլյադան: