Բաժիններ՝

ՄԱԿ-ը խնդրել է Թրամփին չկասեցնել փախստականների ընդունումը

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին չկասեցնել փախստականների ընդունումը, որոնք փրկվում են պատերազմներից և հետապնդումներից, հայտնում է Reuters գործակալությունը:

«Փախստականների ու ներգաղթյալների կարիքները ողջ աշխարհում (բնակության վերաբերյալ) երբեք այդքան շատ չեն եղել, որքան հիմա: Վերաբնակեցման ծրագիրը, որը գործում է Միացյալ Նահանգներում, աշխարհում ամենակարևորներից մեկն է»,- ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ:

ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին 4 ամսում ԱՄՆ-ում ապաստան է ստացել մոտ 25 հազար փախստական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս