
Թրամփն ու Մերկելը քննարկել են ՌԴ-ի հետ հարաբերություններն ու Ուկրաինայի վիճակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի հետ հարաբերությունները, ուկրաինական ճգնաժամը, ՆԱՏՕ-ն և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը, հայտնում է Սպիտակ տունը:
Թրամփն ու Մերկելը համաձայնել են նրա հետ, որ ՆԱՏՕ-ն տրանսատլանտյան հարաբերությունների համար ունի «հիմնարար նշանակություն»:
Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են խորացնել ամերիկա-գերմանական հարաբերություններն ու ամրապնդել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցությունը:
Բացի այդ՝ Թրամփը ընդունել է Մերկելի հրավերը՝ մասնակցել հուլիսին Համբուրգում կայանալիք «Մեծ քսանյակի» գագաթաժողովին:
Հունվարի 28-ին Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել 5 երկրների ղեկավարների հետ: