Բաժիններ՝

Բժիշկը ցույց է տվել, թե ինչպես է փոխվում նորածնի տեսողությունը 1 տարվա ընթացքում

Երբ ընտանիքում երեխա է ծնվում, ծնողներն անդադար ուսումնասիրում են իրենց փոքրիկին: Իսկ այդ ժամանակ երեխան դեռ այնպես չի տեսնում, ինչպես մեծահասակները:

Բժիշկ Ռոմեշ Անգունավելան (Romesh Angunawela) բրիտանական Clinic Compare աչքի կլինիկայի հետ համատեղ որոշել են ցուցադրել, թե ինչպես է փոխվում նորածնի տեսողությունը 1 տարվա ընթացքում:

Պարզվում է, որ կյանքի առաջին օրերին երեխաները տեսնում են միայն սև ու սպիտակ խամրած պատկերներ: Գնալով երեխաների տեսողությունը լավանում է և 3 ամիս անց նրանք սկսում են տեսնել մայրիկի դիմագծերը, իսկ կյանքն ավելի գունավոր և գեղեցիկ է դառնում:

Ամբողջական տեսողությունը ձևավորվում է 2 տարեկանում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս