Դևիդ Մոյեսի «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթում էր ավելի հաճախ, քան Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը»
Ստորացուցիչ է հնչում:
2017թ. մեկնարկից «Լիվերպուլը» 8 խաղերում տարել է ընդամենը 1 հաղթանակ, իսկ շաբաթ պարտվեց «Վուլվրհեմփթոնին» և դուրս մնաց Անգլիայի գավաթից:
Մերսիսայդցիների հաղթանակների տոկոսը Յուրգեն Կլոպի օրոք կրճատվեց մինչև 48 տոկոս: Դա ավելի թույլ է Դևիդ Մոյեսի ժամանակների «Մանչեսթեր Յունայթեդի» արդյունքներից (52.9 տոկոս):
2016թ. դեկտեմբերի 31-ին «Լիվերպուլը» ԱՊԼ-ում գրավում էր 2-րդ տեղն և հետ էր «Չելսիից» 6 միավորով:
Այս պահին մերսիսայդցիները իջել են 4-րդ հորիզոնական և «կապույտներից» հետ են արդեն 10 միավորով:
Հունվարի 31-ին Կլոպի թիմը «Էնֆիլդում» կընդունի «Չելսիին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը