
«Ես չեմ ուզում խաղալ Չինաստանում, կամ Իսպանիայում». «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆելիպե Կոուտինիո

Պայմանագիրը երկարաձգելուց հետո ֆուտբոլիստը տվել է առաջին հարցազրույցը:
«Ես հասկանում եմ, թե ինչ է նշանակում «Լիվերպուլը»: Դա Դալգլիշն է, Ռաշը, Հանսենը, Սունեսը, Սուարեսը, Ջերարդը: Ստորագրելով նոր պայմանագիր՝ իմ նպատակն է մի օր հայտնվել այս ֆուտբոլիստների շարքում: Նրանք լեգենդներ են: Դու պաշտպանում ես ֆուտբոլիստի ստատուսը կամ հավատարմությամբ, կամ տիտղոսներով: Կամ էլ և նրանով, և նրանով: Այս խմբի մի մասը դառնալու համար ես պետք է շատ աշխատեմ:
Ես ուզում եմ տիտղոսներ նվաճել: Նոր պայմանագիր 5 տարին տալիս է ինձ այդ հնարավորությունը:
Չինաստա՞ն: Ոչ: Ես չեմ հետաքրքրվում դրանով և չեմ մտածում դրա մասին: Իմ ֆուտբոլն այստեղ է: Ես չեմ մտածում ոչ մի այլ ակումբի մասին, բացի «Լիվերպուլից»:
Ես լսել եմ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, բայց ես հավատում եմ, որ դու կարող ես դրսևորել քեզ՝ միայն տեղդ գտնելով: Երբ գտնում ես տեղդ, պետք է մնաս այդտեղ: Այդ տեղն ինձ համար «Լիվերպուլն» է»,- Կոուտինիոյին է մեջբերում Daily Mail-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը