Բաժիններ՝

Ֆորմուլա-1-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը երկրպագուներին առաջարկել է մշակել իր նոր սաղավարտի դիզայնը

Հաղթողին սպասվում է լավ նվեր:

«Հետախուզվում է սաղավարտի նոր դիզայնը: Դուք ուզու՞մ եք մշակել իմ սաղավարտի դիզայնը Ֆորմուլա 1-ի նոր մրցաշրջանի համար: Ես անձամբ կհանդիպեմ հաղթողի հետ ուղիներից մեկում և կնվիրեմ սաղավարտի ճշգրիտ կրկնօրինակը: Ես փնտրում եմ նոր մակետ, որը կփոխի իմ ընթացիկ թեման և կունենա Candy Apple Red-ի գույները:

Ես կընտրեմ այն դիզայնը, որը կլինի ամենաոճայինը, ոգևորողը, կուլտայինը և աչքի ընկնողը: Մրցույթում մասնակցություն ունենալու համար պարզապես հրապարակեք դիզայնը Ինստագրամի Ձեր բաց էջում, #LH44Design հեշթեգով»,- գրել է Հեմիլթոնը:

Լուիս Հեմիլթոնը աշխարհի եռակի չեմպիոն է (2008, 2014, 2015): 2016թ. մրցաշրջանում բրիտանացին զբաղեցրեց 2-րդ տեղը:

Հեմիլթոնը հանդես է գալիս Mercedes-ի կազմում:

https://www.instagram.com/p/BPvD0DDBrac/

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս