Բաժիններ՝

«Չտեղափոխվեցի «Բարսելոնա», որովհետև չեմ ուզում լինել Մեսսիի, Սուարեսի և Նեյմարի բոլբոյը». Ջովինկո

Իտալացին ճշմարտությունն է ասել:

Իտալացին պատմել է կատալոնացիների վարձակալական առաջարկի մասին, որը նա ստացել է 2015-16թթ. ձմռանը:

«Դա ճիշտ է: «Բարսելոնայի» կողմից մեծ հետաքրքրություն կար, բայց ես այնտեղ բոլբոյ (Ball boy) կհամարվեի: Ես չէի խաղա այնտեղ, որովհետև նրանք հարձակման գծում 3 աստղ ունեն:

Ես հետաքրքրված չէի տեղափոխությամբ, որովհետև ուզում էի դուրս գալ դաշտ: Նույնիսկ եթե Նեյմարը, Մեսսին և Սուարեսը խաղային մեկ ոտքի վրա, միևնույնն է, իմ այնտեղ լինելն իմաստ չէր ունենա»,- Ջովինկոյին է մեջբերում Sportingnews.com-ը:

Ջովինկոն 2015 թվականից խաղում է «Տորոնտոյի» կազմում: 2016թ. մրցշարջանում իտալացին 28 խաղերում խփել է 17 գնդակ և հասել է MLS-ի եզրափակիչ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս