Բաժիններ՝

Թայսոն Ֆյուրին մարտահրավեր է նետել Դեոնթեյ Ուայլդերին

Գերծանր քաշային կարգի նախկին աշխարհի չեմպիոն բրիտանացի Թայսոն Ֆյուրին հայտարարել է, որ արդեն փետրվարի 25-ին պատրաստ կլինի դուրս գալ ռինգ WBC վարկածով գործող աշխարհի չեմպիոն ամերիկացի Դեոնթեյ Ուայլդերի դեմ:

«Եթե դու չգտնես հակառակորդ, ես կկռվեմ քեզ հետ փետրվարին: Ինձ 5 շաբաթը բավարար է, որպեսզի նախապատրաստվեմ մարտի այնպիսի պարկի հետ, ինչպիսին դու ես, տղաս:

Եվ, ընդ որում, վերջացրու կռվել պահածոների տարաների հետ, չէ որ դու WBC չեմպիոնն ես: Ծեծիր ինչ-որ նորմալ մարտիկների, այլ ոչ թե պարկերի»,- գրել է Թայսոնը թվիթերյան իր էջում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս