Բաժիններ՝

«Երբ իմացա «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրության մասին, մտածեցի, որ դա կատակ է». Վալենսիա

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Անտոնիո Վալենսիան խոստովանել է, որ միանգամից չի հավատացել «Ուիգանի» մարզիչ Սթիվ Բրյուսին, երբ վերջինս հայտարարել է, որ «Կարմիր սատանաները» հետաքրքրվում են ֆուտբոլիստով:

Այսօր «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի շրջանակներում խաղալու է «Ուիգանի» հետ: Այս հանդիպումն առանձնահատուկ կդառնա մանկունյանցիների պաշտպան Անտոնիո Վալենսիայի համար: 2006-2009թթ. նա պաշտպանել է «Ուիգանի» գույները, որտեղից էլ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Հիշում եմ, թե ինչպես Սթիվ Բրյուսն ասաց, որ ինձանով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»: Այն ժամանակ ես նրան չհավատացի, որովհետև նա միշտ կատակներ էր անում ինձ հետ: «Ոչ, լուրջ, նրանք հետաքրքրվում են քեզանով»,- ասաց Բրյուսը»,- հիշել է Վալենսիան:

«Տրանսֆերի մասին հայտարարելուց հետո մի քանի օր առաջ ես հանդիպեցի Սըր Ալեքս Ֆերգյուսոնին: Երբ ես կարողացա նայել նրա աչքերին, այդ ժամանակ վերջապես ես գիտակցեցի, որ ամեն ինչ լուրջ է:

Դա անհավանական պահ էր: Այդ երեկո ես չգիտեի լաց լինեմ, ծիծաղեմ, կամ ընդհանրապես ինչ պետք է անել այսպիսի իրավիճակում: Փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց և ես հիմա «Մանչեսթեր Յունայթեդում» եմ»:

«Կարմիր սատանաների» կազմում Անտոնիո Վալենսիան արդեն անցկացրել է մոտ 300 հանդիպում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս