Բաժիններ՝

21 կոշտ արտահայտություններ Ուոլ Սթրիթի բանկիրներից, որոնք սովորեցնում են շատ փող վաստակել

Ուոլ Սթրիթի բանկիրները պարզապես բանկի աշխատակիցներ չեն, այլ հատուկ կաստա: «Ճակատագրեր որոշողների», աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց կաստա, ովքեր ընդունակ են փող «սարքել» բառացիորեն օդից: Մեծ, շատ մեծ փող:

1. Տուր մարդուն ձուկ որսալու կարթ, սովորեցրու նրան որսալ, իսկ հետո նա, միևնույն է, կքվեարկի նրա օգտին, ով նրան ձուկ կխոստանա «հենց այնպես»:

2. Յուրաքանչյուր խոսակցություն բջջային հեռախոսով ես սկսում եմ այս խոսքերով. «Հիմա մարտկոցը կնստի: Արագ խոսիր»: Եթե պարզվում է, որ զանգի առիթը հիմարություն է, ես ուղղակի կախում եմ հեռախոսը:

3. Զենքը սպանում է մարդկա՞նց: Դե ինչ, այդ դեպքում գդալները մարդկանց ճարպոտ են դարձնում:

4. Ես ուզում եմ, որպեսզի իմ կինը լինի բավարար ուժեղ և անկախ, որպեսզի դավաճանի ինձ: Եվ բավարար խելացի, որպեսզի երբեք չանի դա:

5. Իմ հաջորդ կինը, հավանաբար, դեռ դպրոց է գնում:

6. Իմ մտերիմը սարյակի բույն է պատրաստել իր 10-ամյա որդու հետ և դրանով սարսափելի հպարտանում է: Սատանան տանի, Չինաստանում 10-ամյա երեխաներն iphone են պատրաստում:

7. Ամանորը յուրաքանչյուր երեխային տալիս է կյանքի կարևոր դաս ստանալու հնարավորություն. Սանտան ավելի շատ սիրում է հարուստ երեխաներին:

8. Երջանկությունը փողով չես գնի, բայց այդպես ես գոնե կմեծացնեմ իմ շանսերը:

9. Եթե դուք երբևէ տոչորվել եք այն բանի պատճառով, թե ինչ է մտածում Ձեր մասին բարձրագույն ղեկավարությունը, հիշեք՝ մենք Ձեր մասին չենք մտածում ընդհանրապես:

10. Դու միշտ կարող ես տարբերել, թե երբ է մարդ հեծանիվ վարում, որպեսզի նիհարի, իսկ երբ՝ որովհետև չի կարող ավտոմեքենա գնել:

11. Երբ ինձ ասում են՝ «պետք է մեզ ինչ-որ կերպ հանդիպել», ես պատասխանում եմ. «Իհարկե, ես կզանգահարեմ»: Դա սուտ է՝ ստի դիմաց:

12. Սննդային բուրգի վերևում դուք երբեք չեք հանդիպի ոչ մի բուսակերի:

13. Ինձ փող է պետք, որպեսզի ես կենտրոնացած չլինեմ փողի վրա:

14. Մարդիկ, ովքեր իդեալական են ամեն ինչում, սովորաբար շատ ավելի սարսափելի կենդանիներ են, քան նրանք, որոնց դուք լրիվ հիմար եք համարում:

15. Իր նախագահության երրորդ տարում Օբաման գոլֆ է խաղացել 90 անգամ: Այսինքն, նա 3 ամիս ծախսել է խաղերի վրա:

16. Եթե մարդիկ չեն վստահում նիհար խոհարարներին, ապա ինչո՞ւ են նրանք ուզում, որ բանկիրներն աղքատ լինեն:

17. Այն, թե ինչքան հեշտ և արագ է մարդը նեղանում, ուղիղ համեմատական է նրան, թե ինչքան բութ է նա:

18. Եթե երթևեկությունն ավտոբուսով չի մոտիվացնում Ձեզ՝ ինչ-որ բան անել Ձեր կյանքի հետ, ապա արդեն ոչինչ չի օգնի:

19. Շատ ափսոս, որ մարդը ցավ չի զգում յուրաքանչյուր անգամ, երբ ինչ-որ հիմարություն է դուրս տալիս:

20. Ինչպես ապրել երկար և երջանի՞կ: Աշխատիր ջանադրաբար, կեր առողջ սնունդ, զբաղվիր սպորտով, գնիր միայն այն, ինչի գումարն արդեն ունես, և մի խմիր չափից շատ: Չէ՞ որ սա քվանտային մեխանիկա է:

21. Կարդացեք ավելի շատ: Դա միակ նպատակն է, որը Դուք պետք է դնեք Ձեր առաջ յուրաքանչյուր տարի:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս