
««Լեսթերի» սեփականատերը խնդրել է հավաքել 40 միավոր, որպեսզի դուրս չմնանք ԱՊԼ-ից». Կլաուդիո Ռանիերի

Անգլիայի չեմպիոնները վերադարձել են ծրագիր-մինիմումին: Խոսքը գնում է ԱՊԼ-ում մնալու մասին:
«Իմ բոսն ասել է, որ պետք է հավաքել 40 միավոր, ինչ էլ որ պատահի: Իհարկե, Վիշայ Չրիվադանապրաբան դժգոհ է մրցաշրջանից, բայց նորմալ է, չէ՞ որ նա սեփականատերն է: Բայց նա գերազանց գիտի, որ իմ ամբիցիաները նույնիսկ ավելի բարձր են, քան իրենը, և ինձ համար յուրաքանչյուր խաղ կարևոր է»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Լեսթերն» ԱՊԼ-ի գործող չեմպիոնն է:
2016-17թթ. մրցաշրջանում Ռանիերիի թիմը հավաքել է 21 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը