Բաժիններ՝

«Մենք Հազնհյութլի և Տուխելի հետ որոշում ենք, թե ով է մեզանից գլխավորելու «Բավարիան»». «Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ

«Հոֆենհայմի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կատակել է «Բավարիայում» հնարավոր աշխատանքի շշուկների վերաբերյալ:

«Մենք սերտ կապի մեջ ենք Ռալֆ Հազնհյութլի («Լեյպցիգի» գլխավոր մարզիչ) և Թոմաս Տուխելի (Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ) հետ:

Պայմանավորվում ենք, թե ով հաջորդ տարի կլինի «Բավարիայի» գլխավոր մարզիչը, իսկ ով՝ օգնականը:

Եթե մենք գանք համաձայնության, ապա միանգամից կհայտարարենք ամեն ինչի մասին: Բայց մենք դեռ թեժ վիճում ենք»,- ասել է Նագելսմանը»:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ երիտասարդ մասնագետն ապագայում կարող է Մյունխենում փոխարինել Կարլո Անչելոտիին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս