Բաժիններ՝

«Դուստրերս արգելել են ինձ պարտվել». Ռոջեր Ֆեդերեր

Լսող հայրիկ է:
«Դուստրերս ասացին ինձ. «Հայրիկ, խնդրում ենք, մի պարտվիր: Մենք չենք ուզում գնալ Ավստրալիայից»:

Ազնվորեն ասած, ինձ շատ զարմացրեց այն, որ ես կարողացա 5 սեթանոց ֆորմատով հաղթել շատ ուժեղ մրցակիցների: Չէի կարծում, որ վերադառնալուց անմիջապես հետո կցուցադրեմ նման արդյունք: Հասկանում էի, որ վտանգավոր կլինեմ շատերի համար, բայց վախենում էի, որ ինչ-որ պահի ուժերս կավարտվեն:

Հիմա ես ինձ գերազանց եմ զգում և լավ խաղ եմ ցուցադրում: Եթե ինձ մինչև մրցաշարի սկսվելն ասեին, որ ես կիսաեզրափակչում կխաղամ Սթենի հետ, ես չէի հավատա»,- Ֆեդերերին է մեջբերում մրցաշարի պաշտոնական կայքը:
Ֆեդերերն Australian Open-ի կիսաեզրափակչում կխաղա Սթեն Վավրինկայի հետ:
35-ամյա շվեյցարացին համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031