Հովիկ Աբրահամյանի որոշումը ՀՀԿ-ական պատգամավորի համար անակնկալ էր

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամները չեն շտապում մեկնաբանել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելու որոշումը։ ՀՀԿ-ականներից շատերն այս պահին անհասանելի են, շատերն էլ ուղղակի չեն ուզում մեկնաբանել։

168.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ չի ուզում մեկնաբանել Հ. Աբրահամյանի որոշումը, և հորդորեց հարցերն ուղղել հենց Հ. Աբրահամյանին։ Իսկ նույն կուսակցության անդամ, պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ բոլոր հարցերին կպատասխանի Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը կարդալուց հետո. «Ինձ համար անակնկալ էր, կլսենք նրա հայտարարությունը՝ նոր, հիմա դժվար է մեկնաբանելը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031